Ինձ վստահված այս աշխատանքը պատվաբեր է և պարտավորեցնող. Միքայել Ադամյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

Միքայել Ադամյան

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Միքայել Ադամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, հարազատներ, ԵՊԲՀ անձնակազմ` ի դեմս Արմեն Մուրադյանի և իմ հարազատ ՆՄԲԿ թիմ:

Ինչպես գիտեք, 2020 թվականի օգոստոսի 13-ին ընտրվել եմ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Շնորհակալ եմ խորհրդի բոլոր անդամներից՝ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության, ՀՀ կառավարության, ՀՀ ԿԳ նախարար պրն Արայիկ Հարությունյանից` բարձր վստահության, նման հանձնառու, կարևոր առաքելությունը ինձ վստահելու համար։

Շնորհակալ ու երախտապարտ կլինեմ, եթե հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Վահան Արծրունունին աջակցի ինձ և օգնի նոր խորհրդին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը էլ ավելի հզորացնելու ու շենացնելու գործում։

Շնորհակալ եմ իմ գաղափարական ընկերներին, թիմակիցներին, ովքեր իրենց զորակցական խոսքն ու պատրաստակամությունն են հայտնել միասին աշխատելու` հանուն ԵՊԲՀ-ի զարգացմանը և ևս մեկ անգամ վերահաստատել, որ որդեգրելու եմ կառուցողական աշխատանքի գաղափարախոսությունը` ստանձնելով պատասխանատվություն և պարտավորվելով աշխատանքները կազմակերպել արդյունավետ:

Անձնապես շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր բարձր են գնահատում բժշկական համազգեստը կրողի անձնվեր աշխատանքը: Շնորհակալ եմ նման բարձր վստահության համար։ Ինձ վստահված այս աշխատանքը, անշուշտ, միաժամանակ պատվաբեր է և պարտավորեցնող»:

--00--ԱԹ