Շենգավիթի ոստիկանները բացահայտել են մեքենաներից կատարված գողությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

հասարակական

Օգոստոսի 12-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ օգոստոսի 11-ի ժամը 19.00-ից օգոստոսի 12-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանած իր «Մերսեդեսի» թափարգելի նիկելները:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 44-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են նախկինում կատարած այլ գողություններ: Մասնավորապես, գողացել էր Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը, Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի մարտկոցը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողներից հաղորդում ընդունելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

--0--ԿԿ