ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 20 620 847-ի։ Այս մասին վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները։ Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 335 965-ով։
Կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվն աշխարհում հասել է 749 758-ի:
Վարակակիրների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն, նրան հաջոդրում է Բրազիլիան, այնուհետ Հնդկաստանը:
ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի ընդհանուր 5 197 118 դեպք, մահացել է 166 026-ը, ապաքինվել է ավելի քան 1,75 միլիոն մարդ:
--00—ՄՀ