Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին երկխոսության կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News  

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև ստեղծված լարվածությանը։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր խախտող երկրի պաշտպանության նախարարը նշել է, որ իրենք կողմ են Հունաստանի հետ խնդիրը լուծել երկխոսության միջոցվով՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Աքարը հույս է հայտնել, որ Հունաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ կհաստատվեն՝ շեշտելով նաև որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել իր իրավունքներն ու շահերը։

«Պետք է իմանան, որ մեր ծովերը մեր կապույտ հայրենիքն են։ Ամեն կաթիլը թանկ է մեզ համար»,-ասել է թուրք պաշտոնյան։

--00—ՄՀ