Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News  

Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը: Այս մասին իր էջում գրել է նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Տեղում վերհանված իրավախախտումներին հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ։

Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է։

Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը»: 

--00—ՄՀ