Երկրաշարժ Վրաստանում. էպիկենտրոնը՝ Փարվանա գյուղի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News  

երկրաշարժ

Օգոստոսի 11-ին, ժամը 23:21-ին Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղում 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ՝ երկրաշարժը ուղեկցվել է հետցնցմամբ: Երկրորդ ցնցումը եղել է 23:57-ին՝ 3.1 մագնիտուդ ուժգնությամբ:

--00—ՄՀ