ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին, նրանցից մեկն իր համակիրներին ուղղորդում էր հյուրանոցից։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Ձերբակալվածներից մեկը` Մինսկի բնակիչը, համար էր վարձել «Բելառուս» հյուրանոցի 17-րդ հարկում, որտեղից էլ համակարգում էր գործողությունները:
Տղամարդը ղեկավարում էր իր երեք ենթակաների գործողությունները, իսկ նրանք իրենց հերթին` հարյուրավոր մարդկանց:
--0--ԿԿ