Բեյրութի պայթյունից 3 օր անց փրկարարները մարդկանց են դուրս հանում փլատակների տակից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

․

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունից հետո, Լիբանանցի զինվորականները ողջ մնացած կնոջ են գտել, ով երեք օր անցկացրել է փլատակների տակ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։

Թուլացած կնոջ փրկության կադրերը սոցցանցում հայտնվել էին ուրբաթ: Նշվում է, որ դրանից մի քանի ժամ առաջ բնակելի տան փլատակների տակից տղա երեխայի են դուրս բերել: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաջողվել էր գտնել և փրկել նավահանգստի աշխատակիցներից մեկին, որը պայթյունից հետո հայտնվել էր ծովում և 30 ժամ մնացել այնտեղ:

Մահացածների մարմինները նույնպես հայտնաբերվում են ափից կիլոմետրեր հեռավորությամբ: Դեռևս տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Նշվում է, որ տեղի ընտանիքներից մեկը որոնում է իրենց որդուն, որը հասցրել է զանգահարել հորեղբորն ու հայտնել, որ փլատակների տակ է մնացել, դրանից վայրկյաններ անց կապն ընդհատվել է:

--0--ԱՀ