Բեյրութում ցուցարարները գրավել են ԱԳՆ շենքը․ զոհվել է անվտանգության աշխատակիցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News 

․

Բեյրութում շաբաթ մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են ԱԳՆ շենքը։ Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրան»։

Աղբյուրի հաղորդմամբ ժամանել են ոստիկանները և բանակցություններ են վարում ցուցարարների հետ: Ակցիայի մասնակիցները այրել են երկրի նախագահ Միշել Աունի նկարը և ԱԳՆ շենքը հայտարարել են իրենց կենտրոնակայան:

Լիբանանյան մայրաքաղաքի ողջ կենտրոնը շաբաթ վերածվել է հատուկ ուժայինների և ակտիվիստների միջև բախման ասպարեզի: Լիբանանի Կարմիր խաչի տվյալներով՝ շաբաթօրյա ցույցի ժամանակ 142 մարդ է տուժել, նրանցից 32-ին հսպիտալացրել են, մյուսներին բուժօգնություն են ցույց տվել տեղում:

Նշվում է, որ զանգվածային ցույցի կոչ է արել «Քաթայիբ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը: Հիշեցնենք, որ «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը ևս զոհվել էր Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ժամանակ:

ТАСС գործակալությունփոխանցմամբ, ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով անվտանգության ուժերի աշխատակից է մահացել:

--0--ԱՀ