Երևանում խախտումները հետևողականորեն պակասում են, մարզերում խնդիրներ կան. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News   

հասարակական

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանյան ու մարզային կառույցների տեսուչները շարունակում են կրկնայցերն ու լայնածավալ դիտարկումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Ուժեղացված ստուգայցերի խոշորացույցի տակ են եղել Երևանի և մարզերի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Մայրաքաղաքում դիտարկված կազմակերպությունները ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը պահպանել են ամենայն պատասխանատվությամբ. ՍԱՏՄ տեսուչների խանութներում, հանրային սննդի օբեկտներում և սննդի արտադրություններում կատարած վերահսկողական այցերի արդյունքում արձանագրվել են նվազագույն խախտումներ, որոնք ավելի շուտ կարելի է որակել որպես թերացումներ:

ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները, սակայն, խախտումներ հայտնաբերել են: Դրանք առնչվել են թե կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերին, թե անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու խնդրին: Հանգստյան տների ճաշարաններում և ռեստորաններում սահմանված կանոնները պահպանվում են:

ՍԱՏՄ-ն շարունակելու է Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված հետևողական վերահսկողությունը հանրապետության սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում»,- ասված է հաղորդագրության մեջ:

--0--ԿԿ