Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 30-ամյա երիտասարդը նետվել է կամրջից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Շամշյան

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-«Առինջ Մոլ»-Գետարգել ճանապաւհին գտնվող կամրջից քաղաքացի է ցած նետվել։

Օպերատիվորեն ժամանել է Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Վիգեն Չ-ն էր։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

--00--ԱԹ