Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է առաջիկա օրերի չվերթերի ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News            

չվերթ

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերին իրականացվելիք չվերթերի ցանկը․

«Ս. թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 09:40):

Ս. թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Երևան֊Սոչի -Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 08։00, ժամանում 12:00):

Ս. թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Երևան֊Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 13։30, ժամանում 17:30):

Ս. թ. օգոստոսի 9-ին կիրականացվի Երևան֊Նիժնի Նովգորոդ -Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09։00, ժամանում 15:35):

Ս. թ. օգոստոսի 9-ին կիրականացվի Երևան֊Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 10։00, ժամանում 16:00):

Ս. թ. օգոստոսի 10-ին կիրականացվի Երևան֊Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 08։00, ժամանում 14:15):

Ս. թ. օգոստոսի 10-ին կիրականացվի Երևան֊Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 16։00, ժամանում 23:45):

Ս. թ. օգոստոսի 11-ին, 18-ին և 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Siberia Airlines ընկերության կողմից (ժամանում 16:25, մեկնում 17։25):

Ս. թ. օգոստոսի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 12:50, մեկնում 14:10):

Ս. թ. օգոստոսի 13-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10):

Ս. թ. օգոստոսի 14-ին և 17-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50, մեկնում 15:10):

Ս.թ. օգոստոսի 14-ին, 21-ին և 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 22:30, մեկնում 23:25):

Ս. թ. օգոստոսի 15-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 21:05, մեկնում 22:25):

Ս. թ. օգոստոսի 18-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 20:20, մեկնում 21:40):

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով http://www.zvartnots.aero/HY/Content/airlines

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի (https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus), պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի»:

--00—ՄՀ