Ի՞նչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն Ալավերդիի, Հաղպատի, Օձունի, Ստեփանավանի հյուրանոցներում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News      

ՍԱՏՄ

ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային խմբերը մշտադիտարկում են իրականացրել Ալավերդիի, Հաղպատի, Օձունի, Ստեփանավանի հյուրանոցներում։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: 24Դրանցում համավարակի տարածումը կանխելու նպատակով ընդունված անվտանգության նորմերի առանձնակի լուրջ խախտումներ չեն արձանագվել, որոնք կարող էին պարետի կողմից կասեցման հիմք հանդիսանալ։

ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերը․ դրանք ամենուր են եւ ամեն օր։ Անվտանգության կանոնների խախտման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

--00--ԱԹ