Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները հրաժարվել են փոխհատուցումից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News           

Սարկիսով

 

ՌԵՍՕ ապահովագրական ընկերության համասեփականատեր, միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը հայտնել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվել են Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումների հետևանքով առաջացած կորուստների փոխհատուցումից։

Սարկիսովը հիշեցրել է, որ իր ընտնաիքն ավելի վաղ հայտել էր, որ պատրաստ է հայերի հասցրած վնասները փոխհատուցել․

«Այդ առաջարկն ուժի մեջ է և մենք դրանից չենք հրաժարվում»։

«Միաժամանակ պետք է ցավով նշեմ, որ Մոսկվայում ադրբեջանական բիզնես հասարակության  նշանավոր ներկայացուցիչների կողմիցպատասխան քայլերը բացակայում են»,- հավելել է Սարկիսովը։ Պայմանավորված սրանով, միլիարդատերը հայտնել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել նաև ՌԴ մայրաքաղաքում հայ ձեռներեցներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերգեյ Սարկիսովը հայտնել էր՝ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասը: 

--00—ՄՀ