Թեժ իրավիճակ Ամուլսարում. բախումներ և ծեծկռտուք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Ամուլսարի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այստեղ ծեծկռտուք սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև: Վերջիններս բերման են ենթարկվում:

Ոստիկանները երթի մասնակիցներին հորդորում են չփակել ճանապարհի երթևկելի մասը: Պարբերաբար հայհոյանքներ են լսվում:

Ակցիայի մասնակիցները շարունակում են փակ պահել ճանապարհը, նրանք կառավարությունից պահանջում են լուծում տալ այս խնդրին:

Բերման ենթարկվածների թվում է նաև «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:

«Դուք պաշտպանում եք իրենց սեփականությո՞ւնը». ցուցարարները հարց ուղղեցին Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին: Վերջինս նշեց, որ պաշտպանում է քաղաքացու, բոլորի իրավունքները:

--00--ԱԹ