«Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպումը չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

ֆուտբոլ

«Ուրարտուի» և «Փյունիկի» միջև օգոստոսի 6-ին նշանակված ստուգողական հանդիպումը չի կայանա։ «Ուրարտուի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են այդ հանդիպումը չեղարկել։

Կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն Հայաստան Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում։

Ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 8-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին։

--00—ՄՀ