Հրշեջ-փրկարարները մարել են 2․5 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

ю

Օգոստոսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ,  Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 3000 քմ, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 2 հա։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

--0--ԱՀ