ՀԿԵ-ն դեպի Հայաստան և Հայաստանից բեռների առաքման հետ կապված խնդիրներ չի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

ՀԿԵ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով.

« «Վրացական երկաթուղի» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով՝ սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ:

Դրա մասին Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացրել է բեռնափոխադրողներին՝ իր գործընկերներին առաջարկելով այդ ժամանակահատվածի համար նախատեսված փոխադրումներն իրականացնել օգոստոսին կամ հավասարաչափ բաշխել դրանք սեպտեմբերի 16-ից հետո:

Նշված սահմանափակումների հետ կապված՝ ՀԿԵ-ն չի կանխատեսում դեպի Հայաստան/Հայաստանից բեռների առաքման հետ կապված խնդիրներ, քանի որ ժամանակացույցը փոխելու համար բավարար ժամանակ կա»:

--00--ԱԹ