Ադրբեջանի ՊՆ-ն վախենում է ճշմարտությունն ասելուց. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

թուրքագետ

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

« «Ադրբեջան» անունը կրող արհեստածին պետությունում այդպես էլ չեն կարողանում հասկանալ և ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը։

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հիմա էլ պնդում են , որ իրենց գեներալը ոչնչացվել է առաջնագծից 31 կմ հեռավորության վրա, ինչ որ դավադրության արդյունքում։

Այսօր արդեն Ադրբեջանի ՊՆ-ն է ստիպված հայտարարությամբ հանդես եկել և պնդել, որ Հաշիմովը եղել է խրամատում զինվորի կողքին։

Ադրբեջանի ՊՆ-ն վախենում է ճշմարտությունն ասելուց։ Պարզից էլ պարզ է, որ գեներալը չեր կարող լինել խրամատում, նա կամ պետք ա A կետից տեղաշարժվեր B կետ և այդ ընթացքում ոչնչացվեր, կամ էլ պարզապես մենք խոցել ենք հրամանատարական կետը, որտեղ եղել են գեներալն ու գնդապետը։ Ամեն դեպքում , մեզ համար կարևորն արդյունքն է, թող իրենք որոշեն, թե ինչպես ոնց»։

--00--ԱԹ