Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումը կուժեղացվի Լուկաշենկոյի պարտության դեպքում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

․

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում համոզված են, որ կուսակցության և անձամբ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումը կարող է ուժեղացվել Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի պարտության դեպքում:

Օգոստոսի 9-ին Բելառուսում նշանակված են նախագահական ընտրություններ, և ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների՝ այս անգամ ընդդիմության թեկնածուն ավելի լայն հանրային աջակցություն ունի:

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ անձնական մտերմություն ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--0--ԱՀ