Ուժեղացված ծառայություն Էջմիածնում. միջադեպեր չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 31, 24News

Հուլիսի 30-ի գիշերը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Էջմիածնում։

Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են մի քանի տասնյակ իրավախախտման դեպք, որոնց մի մասը վերաբերում էր հակահամաճարակային անվտանգության, մի մասը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։

Ուժեղացված ծառայության ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել։ Միջոցառումները շարունակվում են։