N զորամասին հանդիսավոր պայմաններում մարտական դրոշ է հանձնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

․

Հուլիսի 29-ին 5-րդ զորամիավորման N զորամասին հանդիսավոր պայմաններում հանձնվել է մարտական դրոշ։

ՊՆ-ն հայտնում է, որ զորամիավորման հրամանատարը նշել է, որ մեր պատմության բոլոր վճռական գոյամարտերում մարտական դրոշը հայի համար յուրօրինակ ոգեշնչման աղբյուր է եղել:

Մարտական դրոշը զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշն է։

--0--ԱՀ