Հեշտ խաղ չէր, բայց պետք է հաղթեինք. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա սերիայի 37-րդ տուրի՝ «Տորինոյի» հետ խաղում տարած հաղթանակից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսպես. ինչպե՞ս կգնահատեք մեր նոր մարզահագուստը:

Անցած գիշեր բնավորություն ու նպատակասլացություն ցույց տվեցինք: Հեշտ խաղ չէր, բայց պետք է հաղթեինք: Ուրախ եմ, որ կարողացանք պահպանել մեր տեղը Եվրոպա լիգայի խմբային փուլում մյուս մրցաշրջանի համար»,- գրել է Մխիթարյանը: 

--0--ԿԿ