Ռուսաստանը դադարեցրել է ՀՖՖ նախկին նախագահի նկատմամբ հետախուզումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

ռուբեն

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ՌԴ-ն դադարեցրել է հետախուզումը։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Չեմ կարծում, որ կարելի է հետախուզել մի մարդու, ում գտնվելու վայրը հայտնի է»,- ասել է Մակինյանը, ապա հավելել, որ Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվություն չունի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՖՖ նախկին նախագահը Մոսկվայում վարձակալած բնակարանում է, նրան ՌԴ-ում ցուցված էր մեկուսացում։ Պաշտպանը բազմիցս բարձրաձայնել է, որ Ռուբեն Հայրապետյանի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը տրամադրվել է վաղուց՝ պաշտոնական փաստաթղթերով, սակայն վարույթն իրականացնող մարմինն այդուհանդերձ որոշում է կայացրել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

Ռուբեն Հայրապետյանը և Ռաֆիկ Հայրապետյանը որպես մեղադրյալ են ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առևանգված կամ պատանդ վերցված անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով շահադիտական դրդումներով անձին առևանգելու և 322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու համար։

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

--00—ԼՄ