Վրաստանում վերջին 1 օրում գրանցվել է վարակման 5 նոր դեպք, մահացել է 1 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Վրաստան

Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վերջին տվյալների համաձայն, որը ներկայացրել է կառավարությունը, հուլիսի 30-ի՝  ժամը 10։00-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը 1,160 է, վերջին 1 օրում գրանցվել է վարակման 5 նոր դեպք։

Մեկուսացված անձանց թիվը 6,489 է, վերջին 1 օրում առողջացել է 6 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 935 է։

Վրաստնում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1 դեպք, մահերի ընդհանուր թիվը 17 է։ 

--00—ԼՄ