Երկրպագուների վարկածով 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է Կարեն Մելքոնյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

ԿՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ավարտվել է Հայաստանի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը:

«Եվ այսպես.

Մեր շաաաաատ հայրենասեր երկրպագուների վարկածով Հայաստանի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է Կարեն Մելքոնյանը:

Ցանկանում ենք շեշտել, որ այս քվեարկությունը կազմակերպված էր բացառապես երկրպագուների համար հետաքրքիր ժամանց ապահովելու նպատակով և չէր կրում պաշտոնական բնույթ:

Հայաստանի 2019/20 մրցաշրջսնի լավագույն ֆուտբոլիստի պաշտոնական քվեարկության արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»,- հայտնում են ՀՖՖ-ից:

--00--ԱԹ