Եթե թվերի նվազման ֆոնին թուլացնենք մեր զգոնությունը, շատ արագ կվերադառնանք ճգնաժամի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց՝ այս ձևաչափով նախորդ՝ հուլիսի 6-ի հանդիպումից ի վեր, համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում էականորեն բարելավվել է:

Վարչապետն ասաց՝ այսօրվա դրությամբ Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից: 

«Որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանի Հանրապետություն, դա ակնհայտ է, ակնհայտ է նաև, որ այդ բարելավումն ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ, և դրանց անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ և բաց տարածքներում»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ այս ճեպազրույցի նպատակը ոչ միայն իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլև ահազանգելը, որ եթե այս ֆոնին մենք թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին և թվերի լրջագույն ավելացում ունենալ:

--0--ԿԿ