Պուտինը շարունակում է անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի թեստ հանձնել․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

կորոնավիրուս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը շարունակում է անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի թեստ հանձնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կրեմլում տեղյակ են եղել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վարակված է եղել կորոնավիրուսով և ապաքինվել է, Պեսկովը հայտնել է, որ նման տեղեկություն չունի:

--0--ԿԿ