Հուլիսի 29-ի ավիաչվերթով Հայաստանից տուն է վերադարձել 128 ռուսաստանցի. ՌԴ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

Մասիս

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Երևան-Նովոսիբիրսկ-Երևան չվերթի մասին տեղեկություն ստանալուց հետո դեսպանությունը դիտարկել է այդ չվերթը ռուսաստանցիներին հայրենիք տեղափոխելու նպատակով:

«Ստացվել են անհրաժեշտ համաձայնությունները ՌԴ տեղական մարմիններից, նախարարություններից, գերատեսչություններից, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից: Արդյունքում ուրախ ենք հայտնել, որ հուլիսի 29-ի ավիաչվերթով տուն է վերադարձել ևս 128 ռուսաստանցի: Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից տեղափոխվել է 3186 մարդ»,-նշվում է հայտարարությունում։

ՀՀ ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է նաև, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

--00—ԼՄ