Մարտից ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

Մարիամ

Վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. Մարտ ամսից ի վեր՝ ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել, մարդաշատ վայրերում (տներ, խանութներ) չեմ եղել, դիմակ եմ կրել, և անընդհատ ախտահանվել եմ: Նաև վարակակիր եմ եղել, չեմ իմացել այդ մասին, բայց, բարեբախտաբար, ոչ ոքի չեմ փոխանցել վարակը: Սա նաև կանոնները խիստ պահելու արդյունք է և ապացույց, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը:

Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար:

Ու խնդրում եմ՝ դուք էլ հետևեք հակահամաճարակային բոլոր կանոններին, քանի որ միայն անհատական պատասխանատվության դեպքում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը»,-գրել է Փաշինյանը:

Նշենք, որ լուրեր կային, որ, իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանից բացի, Մարիամ Փաշինյանը ևս մասնակցել է «White Shorja» լողափում կազմակերպված միջոցառմանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու գործունեությունը 14 օրով դադարեցվել է համաճարակային կանոնները չպահպանելու համար:

--00—ԼՄ