Երևանում, Գեղարքունիքում, Արագածոտնում գազամատակարարման ընդհատումներ կլիեն.հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

գազ

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 15 փողոցի թիվ 5 և 9 բազմաբնակարան շենքերի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն` Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն` Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ