ՌԴ նախագահի առողջական վիճակը նորմալ է. Պեսկովն արձագանքել է Լուկաշենկոյի վարակման լուրին

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը նորմալ է: Նրա աշխատանքային գրաֆիկը չի փոխվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով տեղեկություններին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսով է վարակվել:

«Մի անհանգստացեք, նախագահի մոտ ամեն ինչ նորմալ է: Նրա աշխատանքային գրաֆիկը նորմալ հունով շարունակվում է»,- ասել է նա:

Պեսկովի խոսքով՝ Կրեմլում տեղեկացված չեն եղել, որ Բելառուսի նախագահը վարակված է եղել:

--00--ԱԹ