Մոսկվան առանցքային դեր է խաղացել սահմանին իրավիճակի կայունացման հարցում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

Նիկոլ Փաշինյան

Մոսկվան առանցքային դեր է խաղացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման հարցում: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շատ կարևոր կայունացնող դեր են խաղացել: Այստեղ պետք է ընդգծել հատկապես Ռուսաստանի դերը: Ես կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք ձեռնարկել է Կրեմլը, ԱԳՆ և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ներգրավվածությունը, առանցքային դեր են խաղացել, որի շնորհիվ այսօր մենք ունենք հարաբերականորեն կայուն իրավիճակ: ՌԴ-ն, իհարկե, առանձնահատուկ կառուցողական դեր է խաղացել»,- ասել է նա:

 

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների հետաքրքրում է՝ ինչու Թուրքիան միանշանակ պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ աջակցությունը Հայաստանին ոչ այդքան միանշանակ է:

«Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի Դաշնությունը ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Ռուսաստանը կարևոր և առանցքային միջնորդ է, նրա գործողությունները պետք է լինեն այդ շրջանակներում»,- նշել է Փաշինյանը:

--00--ԱԹ