ՀՀ դեսպանը Լիբանանի խորհրդարանի նախագահին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի նամակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

․

Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հուլիսի 27-ին հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիին՝ փոխանցելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նամակը։ Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք»-ի՝ Լիբանանում Հայաստանի դեսպանության էջից։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին առկա պայմաններում երկկողմ եւ բազմակողմ խորհրդարանական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային ընթացիկ օրակարգին առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--0--ԱՀ