Նյու Յորքում հայ համայնքի բողոքի ակցիան խաղաղ է անցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

․

Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիան խաղաղ ընթացք է ունեցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է  «Ամերիկայի ձայն»-ը։ Հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության մոտ։ Հավաքվածների կարգախոսն է եղել «մենք ուզում ենք խաղաղություն»:

Մասնակիցները նշել են, որ հայերը պատերազմ չեն ցանկանում, հիմնական պահանջն է՝ արդարություն և խաղաղություն: Նրանք անընդունելի են համարել երկու երկրների միջև հավասարության նշան դնելը:  

--0--ԱՀ