Արմեն Եդիգարյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

Արմեն Եդիգարյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Եդիգարյանին Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն Եդիգարյանին նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն Սարգսյանին հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

--00--ԱԹ