«Ֆուդ Սիթի»-ում մնացած հայ առևտրականները պատրաստվում են տեղափոխվել այլ շուկաներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

ադրբեջանցի

Ադրբեջանցի բիզնեսմենները Մոսկվայի խոշորագույն «Ֆուդ Սիթի» շուկայում թույլ չեն տալիս հայկական ապրանքներ վաճառել: Սրանում համոզվել է «Компания» ամսագիրը:

Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները պնդում են, որ խոչընդոտներ ստեղծում են ոչ թե շուկայի սեփականատերերը, այլ ադրբեջանցի առևտրականները, որոնք դա անում են հենց հայերի անվտանգության համար:

Շուկայում հայկական ապրանքներից մնացել են միայն կոմպոտներ, ջեմեր և այլ ուշ փչացող ապրանքներ: Հայկական խանութներից ցուցանակները հանվել են: Այստեղ աշխատել շարունակող հայ առևտրականները նշում են, որ մարդկանց արգելում են իրենցից ապրանք գնել, ուստի պատրաստվում են տեղափոխվել այլ շուկաներ:

--00--ԱԹ