Տավուշում զոհված Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

Արթուր Մուրադյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տավուշում զոհված Արթուր Մուրադյանին մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

--00--ԱԹ