Նիկոլ Փաշինյանը Քաղավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Միքայել Զալինյանին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար նշանակելու մասին: 

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝

Միքայել Աշոտի Զալինյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։

--00--ԱԹ