Գործընթացներից շատ բան է կախված, թե առաջիկա տարիներին Ադրբեջանն ի՞նչ վարքագիծ կդրսևորի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News

տիգրան աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՌԴ-ի հայտարարություններին՝ կապված հայ-ադրբեջանական բախման հետ: 

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ-ից տարբեր հայտարարություններ հնչեցին, որով փորձ է արվում Ադրբեջանին վերադարձնելու բանակցությունների հարթություն:

Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ օրակարգի շուրջ է տեղի ունենալու այդ վերադարձը, որովհետև Տավուշում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումն ու դրա, այսպես կոչված, կապիտալիզացիան:

Այս հանգրվանային ժամանակահատվածում տեղի ունեցող գործընթացներից շատ բան է կախված, թե առաջիկա տարիներին Ադրբեջանն ինչ վարքագիծ կդրսևորի և սահմանին գործողությունները ինչ ընթացք կստանան»,-նշել է Աբրահամյանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս