ՌԴ Արմավիր քաղաքում հանդիպել են հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 26, 24News

․

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունը:

«Հուլիսի 25-ին հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները հանդիպեցին Արմավիրում Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղում:

Հանդիպման մասնակիցները դատապարտեցին Մոսկվայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և միաձայն կարծիք հայտնեցին, որ ոչ մի դեպքում չպետք է ենթարկվել սադրանքներին, և անհրաժեշտ է Արմավիրում խաղաղությունն ու ներդաշնակությունը պահպանել համատեղ ջանքերով: Համայնքի ներկայացուցիչները պայմանավորվել են մշտական ​​կապի մեջ լինե՝ բացառելու բոլոր տեսակի սադրիչ իրավիճակները:

Հանդիպման ավարտին ադրբեջանական կողմը, որի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպումը, շնորհակալություն է հայտնել հայ համայնքին ՝ հանդիպումը կազմակերպելու հնարավորության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

--0--ԱՀ