Մոսկվայում կալանավորվել է հայերի վրա հարձակում գործած 3 ադրբեջանցի

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 26, 24News

․

Մոսկվայի Կուզմինսկի շրջանային դատարանը կալանավորելու որոշում է կայացրել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների առնչությամբ երեք ադրբեջանցի խուլիգանության հատկանիշներով քրեական գործի շրջանակում։

«Դատարանը Վալիևի, Համիդովի և Զահիդովի նկատմամբ երկու ամսով կալանավորելու վճիռ է կայացրել»,- այս մասին ասված է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նշվում է, որ երեք ադրբեջանցին մեղադրվում են խուլիգանության համար:

Ավելի վաղ ոստիկանությունը հաստատել էր հուլիսի 23-ին եւ 24-ին քաղաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած դեպքերը, երբ ծեծի են ենթարկվել քաղաքացիները, կատարվել են ծեծկռտուքներ, վնասվել, ավտոմեքենաներ, խանութներ եւ սրճարաններ։ Բացի այդ, աղբյուրը հայտնել է, որ հուլիսի 25-ին, տեղի է ունեցել նոր ծեծկռտուք հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

--0--ԱՀ