ԱՄՆ-ում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 73 հազար նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

․

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 73 հազար նոր դեպք:  Արդեն չորրորդ օրն է՝ երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը  անցնում է հազարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն,  այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների տվլայները՝ հաշվի առնելով նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների հրապարակած տվյալները:

Համալսարանը հայտնում է, որ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակի 73 715 նոր դեպք, մահացել է 1130 մարդ:

Հետազոտական համալսարանի վերջին տվյալներով՝ համավարակի տարածման ամբողջ ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավարակի 4 112 651 դեպք: Մահացել է 145 հազար մարդ, առողջացել՝ 1,2 միլիոն վարակված: 

--0--ԱՀ