ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք, տեղեկանում ենք stopcov.ge կայքից։
Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1117 դեպք: Ապաքինվել է ևս 5 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 912: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6 183 մարդ:
--0--ԿԿ