Սերժ Սարգսյանը անիմաստ է համարում վարչապետի հրաժարականի պահանջը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 25, 24News

․

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները պնդում են, որ նա ներքին քննարկումների ժամանակ հայտարարել է, որ մինչև հաջորդ տարվա ապրիլ իմաստ չունի զբաղվել ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ և առավել ևս պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

Սարգսյանը դա հիմնավորում է այն հանգամանքով, որ Փաշինյանը դեռևս ունի հանրային մեծ աջակցություն, և նրա դեմ ուղղված քննադատությունը չի ընկալվում հասարակության լայն շերտերի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--0--ԱՀ