Ադրբեջանական վայրագությունների հետևանքները Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել․

«Մեր հայրենակից Rafik Nasibyan` Մոսկվայում տեղի ունեցած վերջին հարձակումից անմիջապես հետո ներկայացնում է ադրբեջանցիների հարձակման մանրամասները:

Շարունակում եմ պնդել, որ այս բոլոր միջադեպերի համար պետք է պահանջենք, որ քրեական գործեր հարուցվեն, մեղավորներն արագ հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ վնասներն ու գույքն ամբողջությամբ վերականգնվի հարձակվողների հաշվին: Շարունակում ենք լինել զգոն՝ միմյանց հետ կապ պահպանելով և համախմբված, սիրելի՜ հայրենակիցներ ջան»:

--0--ԱՀ