Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 24, 24News

ինքնաթիռ

Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Միևնույն ժամանակ մենք առաջնորդվել ենք համաճարակային իրավիճակով, հիվանդացության ցուցանիշներով և փոխադարձության սկզբունքով»,- ասել է նա:

Արտերկիր հնարավոր կլինի մեկնել Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից: Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան մանրամասնել է, որ դեռ խոսքը միայն երեք երկրի մասին է՝ Մեծ Բրիտանիա, Թուրքիա և Տանզանիա, սակայն ցուցակն աստիճանաբար կընդլայնվի:

Ռուսաստանը սահմանները փակել է մարտին՝ համավարակի պատճառով: 

--00--ԱԹ