Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալվել է 13 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

ծեծ

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղումը անելով Մոսկվայի պետական կառավարման մամուլի ծառայությանը», հայտնում է, որ Մոսկվայի հարավ-արևելքում զանգվածային ծեծկռտուքից հետո ոստիկանները 13 քաղաքացու են ձերբակալել:

«Ոստիկանները պարզել են, որ Պերերվինսկու պուրակի խաչմերուկում և Պերերվա փողոցի խաչմերուկում քաղաքացիների միջև բախում է տեղի ունեցել: Դեպքի վայրում ոստիկանության ծառայողները ձերբակալել են 13 մարդու և հետագա քննության համար նրանց տեղափոխել ՆԳՆ», -գրում է աղբյուրը, ապա հավելում, որ ձերբակալվածներից մեկն ունի ուսի կտրված վերք: 

Գործակալության աղբյուրը նաև հայտնել է, որ բախմանը մասնակցել են հայեր և ադրբեջանցիներ: Այս պահին պարզվում է նրանց ինքնությունը:

Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Լյուբինսկայա և Նիժնյայա Պոլյե փողոցների խաչմերուկում ծեծկռտուք է եղել, որին մասնակցել է ավելի քան 20 մարդ:

--00—ԼՄ