ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
Վրաստանում կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի թիվը երկրում 1104 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վարակից բուժվել է ևս 1 պացիենտ։ Ընդհանուր հաշվով՝ կորոնավիրուսը հաղթահարել է 912 մարդ: Վարակից մահացել է 16 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5936 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 268 պացիենտ:
--0--ԿԿ