Բյուրակն գյուղում անասնակեր է այրվել. հրդեհաշիջմանը մասնակցել է նաև գյուղի 15 բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

1

Հուլիսի 23-ին՝ ժամը 17:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել , որ հրդեհը բռնկվել է անասնագոմում (մոտ 72 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 19:25-ին: Այրվել են անասնագոմի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ) և ներսում կուտակած անասնակեր (մոտ 250 հակ)։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 2 փրկարար-ծառայող և Բյուրակն գյուղից մոտ 15 բնակիչ։

--00—ԼՄ